About the pawnshop

Հաճախ տրվող հարցեր

Ո՞վ կարող է դիմել գրավադրմամբ վարկավորվելու համար
Capital Credit Center-ում գույքի գրավադրմամբ վարկավորման հնարավորությունից կարող են օգտվել 18 տարին լրացած ՀՀ ռեզիդենտ հանդիսացող անձիք։
Ավտովարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերն են․
  • գրավադրվող տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ անձը հաստատող փաստաթուղթ,
  • Հանրային Ծառայությունների Համարանիշ/սոցիալական քարտ
  • տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայագիրը,
  • տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը։
Գրավատունը տրամադրում է կարճաժամկետ սպառողական վարկեր առավելագույնը 180 օր ժամկետով։
Գրավադրվող գույքի տոկոսադրույքի չափը կախված է գույքի տեսակից, իսկ տրամադրվող գումարի չափը՝ գույքի գնահատված արժեքից։
Մինչև վարկային պարտավորությունների ամբողջական մարումը գրավի առարկան մնում է գրավատան հսկողության ներքո՝ համաձայն ՀՀ Քաղ. Օրենսգրքի 255 հոդվածի 3 կետի։
Գրավադրված գույքը պահպանվում է անվտանգության համակարգով ապահովված փակ տարածքում և չի շահագործվում։
Կապիտալ Կրեդիտ Կենտրոնը վարկը տրամադրում է առանց եկամուտը հաստատող փաստաթղթի։
Capital Credit Center-ը չի դիտարկում գրավատուի վարկային պատմությունը։
Այո։ Վարկի ամբողջական վաղաժամկետ մարում կարող եք կատարել պայմանագրում նշված ժամկետից շուտ, առանց որևէ տույժի և տուգանքի։ Ընդ որում, տոկոսավճար գանձվում է միայն վարկի տրամադրման օրվանից մինչև վարկի ամբողջական մարման օրը ընկած ժամանկահատվածի համար։